Առողջապահության լրատու 6-7.2012
Ուշաթափություն. ինչպես ցույց տալ առաջին օգնություն
Գիտակցության կորուստը տարածված երևույթ է: Մարդկանց ավելի քան 30%-ը կյանքում գոնե մեկ անգամ ընդհարվել է այս երևույթի հետ: Եվ քանի որ ոչ-ոք ապահովագրված չէ ուշաթափությունից, հարկ է իմանալ, թե ինչպես ցուցաբերել առաջին օգնություն:
Ուշաթափության պատճառները
Գիտակցության կորստի արտաքին նշանները շատ նման են իրար, բայց պատճառները կարող են շատ տարբեր լինել: Դրանք միշտ էլ օրգանիզմում որևէ հիվանդության տագնապի ազդանշան կարող են լինել:
Հայտնի է, որ XIX դարում աղջիկները շատ հաճախ էին ուշաթափվում: Մեծ մասամբ պատճառը սեղմիրաններն էին: Նեղ գոտկատեղ ունենալու համար կանայք ու աղջիկները օրերով քաղցած էին մնում ու օրգանիզմը հասցնում ծայրահեղ հյուծվածության աստիճանի: Որպես հետևանք, բարձրաշխարհիկ կանանց համար արդեն ՙպրոֆեսիոնալ հիվանդություն էր դարձել «քլորոզը»` անեմիայի դրսևորումը, որի համար բնորոշ էր մաշկի գունատ-կանաչավուն երանգը: Անեմիան գիտակցության կորստի զարգացման գլխավոր պատճառն էր:
Ուշաթափության ֆիզիոլոգիական պատճառներից կարող են լինել սիրտ-անոթային և շաքարային անբավարարությունը, թոքերի քրոնիկական հիվանդությունը, սրտի աշխատանքի խանգարումը և մի շարք այլ հիվանդություններ: Հենց այս ամենը նկատի ունենալով էլ, ուշաթափության առաջին իսկ նշաններից հետո հարկ է դիմել բժշկին և հետազոտություններ անցնել:
Ուշաթափությունը երբեմն լինում է սթրեսային իրավիճակի պատճառով, երբեմն, նույնիսկ «ամենահիմար»` արյան տեսքից, ներարկիչից: Ուշաթափության պատճառ կարող է լինել նաև հղիությունը, շատ տոթ շինությունը, արյան կորուստը, երկար ժամանակ անշարժ վիճակում մնալը: Ուշաթափությունը գլխուղեղում թթվածնի անբավարարության հետևանքով է լինում:
Ուշաթափության ախտանշանները
Ուշաթափությանը բնորոշ նշաններն են սրտխառնոցը, գլխապտույտը, ականջներում աղմուկը, աչքերի առջև լույսի առկայծումը կամ մթագնումը: Դրսևորվում է թուլություն, իջնում է զարկերակային արյան ճնշումը, շնչառությունը դառնումէ մակերեսային: Ուշաթափությունը տևում է մի քանի վայրկյանից մինչև մի քանի րոպե: Պետք է նկատի ունենալ, որ ուշաթափությունը մեծ մասամբ լինում է նստած, կանգնած վիճակում կամ քայլելիս: Պառկած մարդկանց մոտ սովորաբար ուշաթափություն չի լինում:
Առաջին օգնության ցուցաբերումը
Գիտակցության կորստի նոպան առաջանում է գլխուղեղում արյան հոսքի նվազումից: Այդ պատճառով, նախևառաջ, հարկ է հիվանդին պառկեցնել այնպես, որ ոտքերը բարձր լինեն իրանից: Հետո բացել բոլոր պատուհանները, թուլացնել օձիքը և բոլոր հագուստները, որոնք դժվարացնում են շնչառությունը: Հիվանդի քթին մոտեցնել անուշադրի սպիրտը, բայց զգուշորեն, որպեսզի այն հանկարծ լորձաթաղանթի վրա չանցնի ու այրվածք չառաջացնի: Պետք է նաև ուշաթափվածի դեմքին ջուր ցողել: Եթե հիվանդը մի քանի րոպեի ընթացքում ուշքի չի գալիս, հարկ է անմիջապես շտապ օգնություն կանչել:
Կանխարգելում
Չի կարելի մոռանալ նաև ուշաթափության կանխարգելման մասին: Շատ օգտակար են կանոնավոր ֆիզիկական վարժությունները, քանի որ դրանք ամրացնում են արյունատար անոթները և լավացնում են արյան շրջանառությունը: Ինչպես նաև ամենօրյա մաքուր օդում կեսժամյա զբոսանքները: Եթե զգում եք, որ ուշաթափությունը մոտ է, խորը շնչեք: Դա կօգնի օրգանիզմում արյան հոսքի արագացմանը:
Հիշեք, որ ուշաթափությունը շատ հաճախ հանդիսանում է օրգանիզմում լուրջ խանգարման հետևանք, այդ պատճառով հարկէ անպայման խորհրդակցել բժշկի հետ:
Կարդացեք նաև
ՀՀ առողջապահության նախարարությունը և ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունը ներկայացրել են Հայաստանի ժողովրդագրության և առողջության հարցերի 2010 թվականի հետազոտության (ՀԺԱՀ-2010) հիմնական արդյունքները...
Այս կարգախոսով միջոցառում և աշխատաժողով անցկացվեց, որին մասնակցում էին Հայաստանի առողջապահական, հակահամաճարակային ծառայությունների, ԱՀԿ-ի, ԶԼՄ-ների ներկայացուցիչներ...
ՀՀ առողջապահության, ՌԴ առողջապահության և սոցիալական զարգացման նախարարությունների, ՌԴ և Հայ-ռուս-ամերիկյան «Տղամարդու առողջություն» ընկերությունների նախաձեռնությամբ, ՌԴ ԳԱ և ՌԴ ԲԳԱ-ների...
Դարեր շարունակ հոգեբանները փորձել են կազմել մարդու` այդ մշտապես փոփոխվող և տատանվող էակի մասին իրենց պատկերացումները...
Իմունաքիմիան ուսումնասիրում է իմունիտետի քիմիական հիմքը (անընկալունակություն, օրգանիզմի ինֆեկցիաներին և օտարածին օրգանիզմների ներխուժմանը դիմադրողականություն (այդ թվում հիվանդածին միկրոօրգանիզմների), ինչպես նաև...
Այս կարգախոսով միջոցառում և աշխատաժողով անցկացվեց, որին մասնակցում էին Հայաստանի առողջապահական, հակահամաճարակային ծառայությունների, ԱՀԿ-ի, ԶԼՄ-ների ներկայացուցիչներ...
Գիտնականները պարզել են, թե ինչու են լավատես մարդիկ միշտ պահպանում լավ տրամադրությունը, եթե, նույնիսկ, տհաճությունների են հանդիպում...
Իմունաքիմիան ուսումնասիրում է իմունիտետի քիմիական հիմքը (անընկալունակություն, օրգանիզմի ինֆեկցիաներին և օտարածին օրգանիզմների ներխուժմանը դիմադրողականություն (այդ թվում հիվանդածին միկրոօրգանիզմների), ինչպես նաև օտարածին նյութերի...
Ֆարինգիտն ըմպանի հետին պատի բորբոքումն է: Հիվանդության առաջացման պատճառներից են սառը կամ աղտոտված օդը շնչելը, քիմիական գրգռիչների ազդեցությունը (սպիրտ, ծխախոտ) և այլն...
40 տարեկանից հետո սկսում են հնչել առաջին «ահազանգերն» այն մասին, որ օրգանիզմը ծերանում է: Հարկ է ուշադրություն դարձնել այդ ահազանգերին և դեռ երկար ժամանակ կարող եք պահպանել արտաքին տեսքն ու լավ ինքնազգացողությունը...
Արյունը մարդու օրգանիզմում իրականացնում է կենսական երկու կարևոր գործառույթ` փոխադրիչ և պաշտպանողական: Բնականաբար, արյան գործառույթների արտահայտված խանգարումները հանգեցնում են մահվան...
Վախը մարդուն ուղեկցում է ծննդյան օրից մինչև խորը ծերություն: Մենք մշտապես վախենում ենք ինչ-որ բանից, օրինակ, կանայք վախենում են սարդերից ու մկներից, տղամարդիկ` իրենց աշխատանքը կորցնելուց, երեխաները...
Քրոնիկական հոգնածության համախտանիշը միայն աշխատամոլների մոտ չէ, որ լինում է: Եվ, ընդհանրապես, սովորական հոգնածության հետ այն ընդհանրապես կապ չունի: Բժիշկները որոնում են քրոնիկական հոգնածության...
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն